Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը` «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում (տեսանյութ)

«Սիրելի սյունեցի,

Իրանական խաների և թուրքական հրոսակախմբերի  դեմ  հայ ազատագրական շարժման առաջամարտիկը լինելով՝ առաջին անգամ չէ, որ պետք է գնաս մարտի: Ցավոք, նորից եկել է ժամը, օրը և տարին՝ ապստամբելու սոցիալան և ազգային ճնշման դեմ:

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ազգային ազատագրական շարժումը սկիզբ առած Արցախի ազատագրումից դեռ ավարտին չի մոտեցել և հենց սյունեցին է դա առավել քաջ գիտակցում:

2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին ստանձնեցին պարտականություն՝ շարունակել ազգային ազատագրական պայքարը, ապստամբել մեր օրերի  ֆեոդալների դեմ:

2013 թվականի փետրվարի 18-ից սկիզբ առած ազատատենչ հայերի շարժումը շարունակվում է, այն ունի ուղղակի թիրախ և ուղղված է մեր ժողովրդին կեղեքող, հարստահարող, մեր Հայրենիքը բռնազավթող, մեր մշակույթը ոչնչացնող թշանամիների դեմ:

Կապանը և Քաջարանը, մեծ եռանդ դրսևորելով, ապացուցին, որ կազմակերպվում են, կառուցում են ամրություններ սանձարձակ տեղական ֆեոդալների, տեղահանների և նրանց զինված հրոսակախմբերի դեմ դիմադրություն ցույց տալու գործում:

Կազմակերպվելու հերթը Մեղրիի և Ագարակինն  է:  Սեպտեմբերի 29-ին գնալով ընտրատեղամաս՝ Ձեր քվեն տվեք «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Հայրապետյանին:

Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ և Սյունյաց աշխարհի հինավուրց գյուղեր սեպտեմբերի 29-ը  հարվածելու, գրոհելու և ազատագրվելու օր է: Սյունիք թափանցած քոչվոր ֆեոդալների դեմ պայքարը  ենթադրում է միասնականություն: Սեպտեմբերի 29-ին համատեղ զարկով ազատագրելու ենք մեր քաղաքները և գյուղերը, Սյունիքում հաստատելու ենք հայկական իշխանություն, ուրեմն՝

Հայոց թշնամուն՝ ով Հայրենիքում բնակչության
արտագաղթի պայմաններ է  ստեղծում, և միաժամանակ
փորձում է համոզել բոլորին, թե հայրենանվեր գործով է զբաղված, հասցնում ենք մահացու հարված՝  կյանք, ուժ և սեր տալով  ՀԱՅԱՍՏԱՆԻ վերածննդին»:

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս