Մանվել Գրիգորյան. «Սերժը հո սեփական դյուքա՞ն չունի, որ մեդալ տա սրան-նրան»
Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողները ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է նա վերաբերում այն փաստին, որ այսօր Արցախյան հերոսամարտի մասնակիցները իշխանություններին հետ են հանձնում իրենց մեդալները եւ պատվոգրերը: Ըստ ԳԱԼԱ-ի` նա պատասխանել է.
«Էդ ուրեմն լավ ազատամարտիկ չէ: Մեդալն ազատամարտիկի սեփականությունը չէ, որ տանի հետ տա, եթե երկիրը, պետությունը կամ ժողովուրդը եւ իրա մարտական ընկերները գտել են, որ այդ շքանշանին նա արժանի է, դա ու՞մ է հետ տալիս` երկրին, պետությանը, թե՞ ինչ-որ մեկին»:
Դիտարկմանը, թե կան ազատամարտիկներ, ովքեր պատրաստ են իրենց շքանշանները հետ տալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Մ. Գրիգորյանն այսպես է արձագանքել.
«Սերժի հո սեփականությունը չէ՞ մեդալը: Այդ մեդալը տալիս են գործողության համար, արածի համար, թե չէ Սերժը հո սեփական դյուքան չունի, որ մեդալ տա սրան-նրան: Տալիս է արածի համար, ներկայացնում են մարտական ուղին, գրում են մարդը այս-այս բաներն է արել, մարդն էլ նայում է արժանիքներ ունի` տալիս է»: