Չի համընկել Կրեմլի շահերին

«Շատերին միամտորեն թվում է, որ եթե ի վերջո շրջադարձը եղավ դեպի Ռուսաստան, Հայաստանը շահեց ՌԴ վստահությունը: Բայց դա այդպես չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, վերջին զարգացումների արդյունքում Հայաստանը կորցրել է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի վստահությունը:

«Ս.Սարգսյանին այլևս ոչ մեկը լուրջ չի ընդունում: Դրա ապացույցը հայկական եկեղեցու բացման ժամանակ արձանագրվեց, երբ ոչ մի ռուս բարձրաստիճան պաշտոնյա չներկայացավ միջոցառմանը, չընդգծեց դաշնակցային մեր հարաբերությունները, այն դեպքում, երբ Հայաստանի նախագահը շնորհավորեց Սոբյանինին` ՌԴ քաղաքապետին` իր վերընտրության կապակցությամբ: Այլ կերպ լինել չէր կարող: Սա ՌԴ վերաբերմունքի ակնհայտ ցուցադրություն է»,- նշել է նա` ավելացնելով, թե ռուսական իշխանությունները Հայաստանի հետ խնդիր չեն ունեցել այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը իրենց «գլխացավանք» չի պատճառել` բանակցություններ վարելով Եվրոպայի հետ, ինչը չի համընկել Կրեմլի շահերին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս