
Բացառում է որևէ զարգացում

«Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելիս հաշվի է առնվել անվտանգության գործոնը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն` անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությանը: «Միաժամանակ չպետք է մոռանալ նաև ներքին սպառնալիքների մասին: Երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգը բացառում է որևէ զարգացում, դատապարտում է մարդկանց արտագաղթի: Ի՞նչ տարբերություն, թե ո՞ր միությանը կանդամակցես, եթե երկրում գործում է այս համակարգը: Այնպես որ` առաջնահերթ խնդիր է մնում այս համակարգից ձերբազատվելը, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորելը: Երկրի համար կարևորագույն, բախտորոշ որոշումները պետք է ընդունվեն լեգիտիմ իշխանության կողմից»,- ասել է նա:
Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: