Փոխվարչապետը նշեց, որ սակագների վերջին փոփոխություններից հետո մարզերում ՀԷՑ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում եւ առկա խնդիրների լուծում են ակնկալում:
Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ խնդրին հիմնական լուծում տալու նպատակով, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, ժամանակակից ուսանողական ավան հիմնելու ծրագիր է մշակվում:
Այսօր Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ է եղել. ակտիվիստները փակել էին փողոցը՝ այդկերպ փորձելով խոչընդոտել այդ հասցեում վերսկսված շինարարությունը:
Այսօր վաղ առավոտից Կոմիտաս 5 հասցեում լարված իրավիճակ էր: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հիմնադիր անդամ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, մեզ հետ զրույցում խոսելով Անկախության հռչակագրի նշանակության և խորհրդի մասին, առաջին հերթին կարևորեց այն մթնոլորտը, որն այդ ժամանակաշրջանում տիրում էր ողջ Հայաստանում, և որում էլ այն ընդունվեց:
«Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում, և ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաև դուդուկահարներ Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասել է նա՝ հավելելով, որ ծախսն ամբողջությամբ իր վրա է վերցրել մոսկվայաբնակ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշմամբ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ: Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:
Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: «Սեւան-հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:
Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռևս նշանակված չէ, բայց արդեն քաղաքում խոսակցություններ են շրջանառվում այս կամ այն թեկնածուների մասին: Վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է իր որդուն՝ Արգամին, դարձնել Արարատի քաղաքապետ:
«Ինձ չեն ասել անգամ՝ ինչո՞ւ և ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն և դեմքս ամբողջովին արյունոտված է»:
Այսօր՝ օգոստոսի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.99 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.13%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 250 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ:
Այս պահին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստները հավաքվել են իրենց ընկերուհու շուրջ, ով քիչ առաջ կորցրեց ինքնազգացողությունը. նրա վրա ջուր են լցնում, որպեսզի վերջինս գիտակցության գա:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ գրեթե մեկ ամիս շարունակվում է մի քանի ակտիվիստների նստացույցը:
Կոմիտաս 5 հասցեում լարվածությունը գնալով մեծանում է. քիչ առաջ ոստիկանները երկու ակտիվիստների նստեցրին ոստիկանական մեքենան և տարան: Նրանցից մեկն աղջիկ է:
Օգոստոսի 24-ին, ժամը 01.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոմիտաս 5 հասցեում է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, ում ոստիկանները «թուրք» են անվանել այն ժամանակ, երբ նա փորձել է օգնել ակտիվիստներից մեկին, ում ոստիկանները փորձել են բռնի ուժով հեռացնել փողոցից:
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ուսման վարձի կարգավորման հարցում բուհերի լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը։
Այսօր՝ օգոստոսի 24-ն է, և Վանաձորում շարունակվում է ազատամարտիկների նստացույցը:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ակտիվիստը բերման ենթարկվել:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշման ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունում պետք է ստեղծվի կառավարման խորհուրդ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը…
Օգոստոսի 23-ին, ժամը 12.36-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Աշոտավան բանավանում գտնվող իր առանձնատանը կից խորդանոցում հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը:
168.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ ռազմագերու հետ կապված ի՞նչ միջոցառումներ է ՄԻՊ-ը ձեռնարկել: Ի պատասխան՝ Նաիրա Կարմիրշալյանն ասաց.
Օգոստոսի 24-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Տիտոգրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենաներ:
Օգոստոսի 24-ին երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել «Տերյան-Հին Երևանցի» փողոցների խաչմերուկում` «Հյուսիսային պողոտայի Օղակաձև հատված».
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին:
Օգոստոսի 24-ին, ժամը 11:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մհեր Մկրտչյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում: