
Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ոստիկանություն. Դեմքս ամբողջովին արյունոտված է

Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանը՝ ասելով, թե սովորականի պես մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա և ամբողջ ճանապարհին ծեծել՝ մինչև արյունոտվելը: «Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ի՞նչն է եղել ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և ֆիզիկական բռնություններ կիրառելու պատճառը, ակտիվիստը պատասխանել է, որ ինքը չգիտի. «Ինձ չեն ասել անգամ՝ ինչո՞ւ և ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն և դեմքս ամբողջովին արյունոտված է»:
Ա. Կիվիրյանի փասստաբան Լոււսինե Սահակյանն էլ ասել է, որ առայժմ զբաղված են ակտիվիստի վերքերը մշակելով և արյունահոսությունը դադարեցնելով: