Բաժիններ՝

Մի շարք համայնքներում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Աջափնյակ վարչական շրջան` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 շենքեր, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցներ և նրբանցքներ, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցներ,
  • Կենտրոն վարչական շրջան` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասեր,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ամբողջությամբ,
  • Արմավիրի մարզ` Փարաքար, Թաիրով և Մերձավան գյուղեր,
  • Արարատի մարզ`Գեղանիստ և Արգավանդ գյուղեր,
  • Կոտայքի մարզ` Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս