Բաժիններ՝

Զինամթերք` խորդանոցում

Օգոստոսի 23-ին, ժամը 12.36-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Աշոտավան բանավանում գտնվող իր առանձնատանը կից խորդանոցում հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը:

Մեկնած օպերատիվ խմբին 1968 թ. ծնված Էռնեստ Պ.-ն խորդանոցում մատնացույց է արել հնամաշ մի կտորե պարկ, որի միջից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 220 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ԲՄԳ-Կ» տիպի 2 նռնակ, «ՈւԶՌԳՄ-2» տիպի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և պահունակի պայուսակ:

Էռնեստ Պ.-ն բացատրություն է տվել, որ խորդանոցը ապամոնտաժելիս հայտնաբերել է նշված ռազմամթերքը, որը պատկանել է 1992-1994 թթ. Արցախյան ազատամարտի ժամանակ մարտական գործողություններին մասնակցած հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս