
Ֆիննախը հրավիրում է աուդիտորներին

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշման ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունում պետք է ստեղծվի կառավարման խորհուրդ: Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև աուդիտորական գործունեության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչներ: Խորհրդում ընդգրկվելու մասին աուդիտորական գործունեության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումները կարող են ներկայացվել սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության:
ՀՀ ֆինանսների նախարարություն