Բաժիններ՝

«Տարոնը 1 միլիոն լափել ա». Միջադեպ Երևանի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ գրեթե մեկ ամիս շարունակվում է մի քանի ակտիվիստների նստացույցը: Սակայն այսօրվա դեպքը բոլորովին այլ հարցի հետ էր կապված: Մի քանի քաղաքացիներ պահանջով եկել էին Երևանի քաղաքապետարան` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու համար, սակայն նրանց որևէ մեկը չէր ցանկանում ընդունել: Պարզվեց, որ խնդիրը կապված է հողատարածքի հետ. քաղաքացի Կարինե Ղուկասյանը և նրա դուստրը` Նելլի Սիմոնյանը, ովքեր Դալմայի այգիներում ունեցել են 1000 ք/մ հողատարածք, պահանջում էին իրենցից գնված տարածքի գումարային փոխհատուցում:

Նելլի Սիմոնյանը հայտարարեց, որ  Երևանի քաղաքապետարանը Դալմայի այգիները վաճառել է 1 մլն դոլլարով, որից իրենց պետք է տրվեր 10.000 դոլար փոխհատուցում: Նրանց խոսքերով` հողատարածքի գնորդը գումարն ուղարկել է Երևանի քաղաքապետարան, սակայն դրանք այդպես էլ իրենց չեն հասել: «Տարոնը 1 միլիոն լափել ա»,- հայտարարեց Նելլի Սիմոնյանը:

Նշենք, որ Կարինե Ղուկասյանը հայտարարել էր քաղաքապետարանի դիմաց նստացույց անելու մտադրության մասին, սակայն շուտով նրա ինքնազգացողությունը վատացավ, որի պատճառով եկավ շտապօգնության մեքենան:

2061, 174,1,374,256,349,2790,175

2061, 174,1,377,256,335,2889,184

Մանրամասները` առանց մեկնաբանության` 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս