
Ավտովթարի Գյումրիում. 15-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

tsayg.am – ի փոխանցմամբ` օգոստոսի 24-ին, ժամը 11:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մհեր Մկրտչյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:
Բախվել են նույն` Գազ 21.06 մակնիշի 2 ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով մեքենաներից մեկում 15-ամյա աղջիկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց: Տուժածը հետազոտվել է, և ըստ մասնագետների ենթակա է վիրահատության: