Բաժիններ՝

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը նոր հետազոտությունների է ենթարկվել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը շարունակվում է հետազոտությունների ենթարկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Գրիգորյանի մոտ դեռ որեւէ առողջական խնդիր չկա եւ այս ընթացքում նա չի  վատացել, հետեւաբար նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը, ով օրեր առաջ իրեն վատ է զգացել, հետազոտվել է նյարդաբանի կողմից եւ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ հետազոտությունները շարունակվելու են եւ  բժշկական զննությունը  իրականացվելու է փուլ առ փուլ: Ի դեպ, հանրային կապերի բաժնից տեղեկացրել էին, որ Էդիկ Գրիգորյանը օրեր առաջ չի ուշաթափվել: Պարզապես  իրեն վատ է զգացել եւ գրավոր կարգով դիմել է ղեկավարությանը՝ հետազոտության ենթարկվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս