Ընտանեկան բռնության հերթական դեպքը. Ամուսինը խմած ծեծել է կնոջը
Երեւան քաղաքի Նոր Նորքի բնակիչ Կառլեն Խաչատրյանը մեղադրվում է իր կնոջը ծեծելու, ապա նաև սուտ մատնություն կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Քրեական գործի նյութերի համաձայն, 2013թ. հունվարի 23-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, խմած Կառլեն Խաչատրյանն իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը` Ա.Հարությունյանին պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Դեպքից մոտ երկու շաբաթ հետո Խաչատրյանը վնասվածք է պատճառել արդեն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել, սակայն ոստիկանությունում հաղորդում է տվել, թե անհայտ անձն է իրեն վնասվածք պատճառել։
Ըստ ոստիկանության, 2013թ. փետրվարի 7-ին Խաչատրյանը գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Նոր Նորք բաժնին այն մասին, որ Նորքի 7 զանգ. Ավետիսյան և Դավիթ Բեկի խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին, մարմնական վնասվածքներ պատճառել և դիմել փախուստի, մինչդեռ պարզվել է, որ 07.02.2013թ. ժամը 14.30-ի սահմաններում ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց հիշյալ բնակարանից վերցնելով խոհանոցային դանակը դուրս է եկել բնակարանից և «Պիոներ Պալատ»-ին հարող տարածք,ինքնասպանություն կատարելու նպատակով հագուսները բարձրացրել է և աջ ձեռքում գտնվող դանակով հարվածել է իր որովայինի ձախ շրջանին ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:
Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 118-րդ հոդվածով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջը ծեծելու եւ սուտ մատնություն կատարելու համար։
Քրեական գործը գտնվում է Ավան և Նոր Նորք վարչակա