
Այս շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կշարունակի նվազել

Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0.94%-ով՝ կազմելով 407.25 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 16.78 մլն դոլար, ինչը 2.16 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից պահանջարկի անկմամբ, ինչպես նաև միջազգային FOREX շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազմամբ: ԿԲ տվյալներով՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի առուվաճառքի ծավալներն անցած շաբաթ կազմել է 4.363 մլն դոլար, ինչը 66.94%-ով քիչ է, քան նախորդ շաբաթ:
Այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը կշարունակի նվազել և կգտնվի 406-410 դրամ միջակայքում: