
Հակոբ Ինջիղուլյանի հարազատներ. «5 օր է՝ շվարած ենք, ի՞նչ իմանանք՝ մեր էրեխեն կգա՞ մեր տունը» (տեսանյութ)

Հայկական կողմը դեռևս տեղեկություն չունի անցած շաբաթվանից ադրբեջանական գերության մեջ գտնվող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Զինվորի մայրը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ դեպքի նախորդ օրն Հակոբը զանգել է տուն և ասել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է: