19 -ամյա տղան հայտարարել է, թե զինծառայողը իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի զինծառայողի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նախաքննական մարմինը Ստեփանավանի բնակիչ, 19-ամյա Միրզոյանին մեղադրանք է առաջադրել 2012թ.հոկտեմբերի 19-ին Հադրութի ՌՈ բաժանմունքի Մեխակավանի ՌՈ հենակետում կեղծ հայտարարություն տալու համար, թե16 տարեկան հասակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` ներկայումս ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայրապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Միրզոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 – րդ հոդվածի 2 մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Ի դեպ հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: