Վրացական համարանիշներով բեռնատարը Առինջ գյուղի «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտ բախվել է գազատար խողովակին (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաներում ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կա գազի արտահոսք: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր ՍԿԱՆԻԱ MՏ 093 համարանիշի բեռնատար ավտոմեքենայից փորձում են լվանալ նրանից թափված դիզվառելիքը: Փրկարարներն ահազանգել են նաև 1-04 ծառայություն, քանի որ բախման հետևանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք: