
Հենրիխ Մխիթարյան. «Մեծագույն հայ հաղորդավար, մեր ազգային հավաքականի նվիրված երկրպագու և Մեծ Մարդ… Աստված հոգիդ լուսավորի»

Գերմանական Բոռուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ.
«Խորին ցավակցություններ Մարկ Սաղաթելյանի ընտանիքին: Մեծագույն հայ հաղորդավար, մեր ազգային հավաքականի նվիրված երկրպագու և Մեծ Մարդ… Աստված հոգիդ լուսավորի»: