
Բրեյվիկի պատճառով Նորվեգիայում կարող է փոփոխվել բարձրագույն կրթություն ստանալու մասին օրենքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայում կարող է փոփոխության ենթարկվել բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ օրենքը:
Դա թույլ կտա լուծել ստեղծված բարձ իրավիճակը, ինչն առաջացել է այն բանից հետո, ինչ 21-ամյա ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն իր փաստաթղթերն է ներկայացրել Օսլոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ:
Այս մասին հայըտարարել է Նորվեգիայի կրթության նախարար Քրիստին Հալվորսենը: Վերջինիս կարծիքով՝ գործող օրենքը չպետք է ավտոմատ տարածվի նորվեգացի «թիվ մեկ բանտարկյալի» վրա: Նախարարը հավելել է, որ իրենք գտնվում են բարդ իրադրությունում, քանի որ գործ ունեն սերիական մարդասպանի հետ, ով երբեք չի վերադառնա հասարակություն:
Օսլոյի համալսարանի ռեկտոր Ուլե Պետեր Ուտերսենի խոսքերով՝ ներկայումս բուհը որևէ իրավունք չունի կրթություն ստանալու հարցում մերժել մի մարդու, որի թեկնածությունը բավարարում է բոլոր ձևական չափանիշներին: