Իրանը ստացել է ավերված Սիրիան վերականգնելու իրավունք

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը պարտավորվել է Սիրիային մատակարարել 3.6 միլիարդ դոլարի նավթ՝ երկամյա զինված հակամարտության հետևանքով ավերված այդ երկրում ներդրումներ անելու իրավունքի դիմաց:

Սիրիային 3.6 միլիարդ դոլարի վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է երկուշաբթի, Թեհրանում՝ Իրանի ու Սիրիայի Կենտրոնական բանկերի միջև:

Գործարքը նախատեսում է, որ Սիրիան նավթային փոխառության արժեքը կվերադարձնի «Սիրիայում իրանական տարբեր տիպի ներդրումների միջոցով»: Սակայն գործարքին մոտ կանգնած աղբյուրները չեն կարողացել հայտնել, թե կոնկրետ ինչ ներդրումների մասին է խոսքը:

Նշվում է, որ Սիրիական հակամարտության ժամանակ երկրում նավթի արդյունահանումը գործնականում վերացել է: Այս տարվա մայիսին Սիրիայի նավթարդյունաբերությաննախարար Սուլեյման Աբբասը խոստովանել էր, որ ոչ վաղ անցյալում էներգիայի արտահանող Սիրիան այժմ հարկադրված է ներկրել նավթ և այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031