Բաժիններ՝

Քեթրին Էշթոնն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել բաց չթողնել հակամարտության կարգավորման հնարավորությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին կոչ է արել բաց չթողնել մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը.

«Ես հավատում եմ այդ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելուն: Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ցանկանում են դա, աջակցել նրանց, ով ներկայումս մասնակցում է բանակցություններին՝բաց չթողնելու համար խաղաղ պայմանավորվելու հնարավորությունը: ԵՄ-ն իր կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի բանակցային գործընթացին»:

Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղության բանակցությունները եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել են երեկ, Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում: Կողմերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031