Բաժիններ՝

Ծառայությունների սակագների թռիչքի պատճառը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5 %-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է (կապված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի և էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` 2013թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ վերոհիշյալ ծառայությունների սակագների աճերը 2013թ. հուլիս ամսվա ՍԳԻ-ում ներառվել են 2/3 մասով, կազմելով համապատասխանաբար 11.8% և 19.1%, քանզի ամսվա համար գների առաջին դիտարկումը իրականացվել է հուլիսի 1-ին` մինչ սակագների փոփոխությունը):

2013թ. հուլիսին հունիսի համեմատ խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման և բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5% : Վերոհիշյալ ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 11.26% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.64 տոկոսային կետով:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1%, բուժսպասարկման`0.4%, հանգստի կազմակերպման` 0.4%, հանրային սննդի` 0.4% ծառայությունների սակագների հավելաճ: Իրավական ու բանկային համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.9%-ով, մշակույթի ոլորտինը` 0.5%-ով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս