Բաժիններ՝

Յունիբանկը Facebook-ում սկսում է նոր մրցույթ` 1 մլն դրամ մրցանակով

Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Յունիբանկի այն քարտապանները, որոնք ամսական կկատարեն առնվազն 30 000 դրամի անկախիկ վճարումներ: Մասնակիցները պետք է`

– պատասխանեն ամենօրյա հարցին «Մագնիս» ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ
– նկարագրեն թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:
Ճիշտ և արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորև ներկայացված սանդղակի`

– առաջին պատասխան` 50 միավոր,
– երկրորդ պատասխան` 40 միավոր,
– երրորդ պատասխան` 30 միավոր,
– չորրորդ պատասխան` 20 միավոր,
– հինգերորդ պատասխան` 10 միավոր,
– ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:

Մասնակիցները միավորներ կարող են «վաստակել» նաև շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) և մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում:

Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգևով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի ս.թ. սեպտեմբերին Յունիբանկի գլխամասային գրասենյակում:

Մրցույթի անցկացման կարգի և կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում http://www.facebook.com/unibankarmenia կամ www.unibank.am կայքում:

Արտոնությունների և զեղչերի «Մագնիս» ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Այսօր այն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրվում են մինչև 40% զեղչեր: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս