Բաժիններ՝

Թուրքիան մոտ է Sikorsky Aircraft-ի հետ 109 ուղղաթիռի համատեղ արտադրության մասին պայմանագրի ստորագրմանը

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մոտեցել է ամերիկյան Sikorsky Aircraft-ի հետ 109 ուղղաթիռի համատեղ արտադրության վերաբերյալ պայմանագրի ստորագրման նախապատրաստության ավարտին: Գործարքը գնահատվում է 3.5 միլիարդ դոլար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտը (SSM): 2011 թվականին Թուրքիան Sikorsky Aircraft-ն ընտրել էր որպես գործընկեր՝ հաջորդ սերնդի բազմանշանակ ուղղաթիռների արտադրության համար:

Sikorsky Aircraft-ը հաղթել էր իտալա-բրիտանական AgustaWestland-ին՝ Անկարային առաջարկելով T-70 ուղղաթիռ, որը հանդիսանում է իր S-70 Black Hawk International ուղղաթիռի թուրքական տարբերակը:

Համատեղ արտադրության ծրագրով նախատեսված է սկզբնական փուլում արտադրել 109 ուղղաթիռ, սակայն հետագայում դա կարող է հասցվել մինչև 600-ի՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ: Թուրքական մի շարք ընկերություններ, այդ թվում նաև TAI-ն (Turkish Aerospace Industries) մասնակցելու են համատեղ արտադրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս