Թուրքիան դատապարտել է Նոր Հարավային Ուելսի կողմից Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչումը

Ռուսական Regnum լրատվաան գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Օրենսդիր ասամբլեան (Ստորին պալատ) երեկ ընդունել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության ճանաչման մասին բանաձև:

Պաշտոնական Անկարան անմիջապես արձագանքել է դրան՝ կտրուկ դատապարտելով այդ որոշումը, որը «կունենա բացասական հետևանքներ»: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է.

«Մենք կտրականապես դատապարտում և հերքում ենք այդ որոշումը, որը ոչ մի կերպ համատեղելի չէ պատմական փաստերի հետ: Ակնհայտ է, որ պատմությունը կրկին չի գրվի այդպիսի բանաձևերով, որոնք ընդունվում են քաղաքական մանր հաշվարկների շրջանակներում՝ էթնիկ լոբբիի ազդեցության ներքո:

Ավստրալական իշխանություններին անհրաժեշտ պատկերացում է տրվել, որ հանուն մեր հարաբերությունների, որոնք ցայժմ զարգացել են բարեկամության հիման վրա, մենք ավստրալական իշխանություններից ակնկալում ենք, որ նրանք կարող են ավելի ուշադիր լինել Թուրքիային և թուրքական նույնականության հանդեպ անընդունելի հավակնությունների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031