Բաժիններ՝

Իրանը մտադիր է ինքնուրույն արտադրել երկաթուղային ռելսեր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ինքնուրույն արտադրել երկաթուղային ռելսեր և դրա տարեկան արտադրությունը հասցնել մինչև 300.000 տոննա: Նշվում է, որ Իրանը տարվա կտրվածքով կարիք ունի UIC 60 տիպի 150.000 տոննա երկաթուղային ռելսի:

Դա նշանակում է, որ եթե Իրանը տարեկան արտադրի 300.000 տոննա երկաթուղային ռելս, ապա դա ոչ միայն բավարար կլինի ներքին սպառման համար, այլև՝ կարտահանվի: Ռելսերի արտադրության նախագիծը գնահատվում է 150 միլիոն եվրո: Հետագայում Իրանը պլանավորել է երկաթուղային ռելսերի տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչև 500.000 տոննա:

Այս տարվա մարտին Իրանի քաղաքային զարգացման և ճանապարհների փոխնախարար Ահմադ Սադեղին հայտարարել էր, որ մոտ ապագայում Իրանում կրկնապատկվելու է երկաթուղիների երկարությունը՝ այն հասցնելով մինչև 20.000 կիլոմետրի: Ներկայումս Իրանի երկաթուղիների երկարությունը կազմում է մոտ 10.000 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031