PKK-ի առաջին խումբը լքել է Թուրքիան
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ անցած գիշեր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջին խումբը լքել է Թուրքիայի տարածքը: 50-53 PKK-ական Թուրքիայից հեռացել են Հյուսիսային Իրաք:
Այդ գործընթացին հետևել է Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): PKK-ականները սահմանը հատել են գիշերվա ժամը 03.00-ին: Թուրքիայի տարածքը լքել են Հյուսիսային Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում գործունեության ծավալած PKK-ականները:
Տարբեր գնահատականներով՝ PKK-ականների կողմից Թուրքիան լքելու գործընթացը տևելու է 3-5 ամիս: Վերջին անգամ PKK-ն Թուրքիայի տարածքը լքել է 14 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ ձերբակալվեց ու ցմահ դատապարտման ազատազրկվեց նրա հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: