Մոսկվայում անցկացվում է խոշոր զորահանդես
Ռուսական Regnum լրատվաան գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակին նվիրված զորահանդեսը:
Այն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ի տեղեկատվության ու մամուլի ծառայության վարչությունը:
Զորահանդեսը ղեկավարում է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը: Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցում է 11.312 մարդ: Զորահանդեսում ներկայացվելու է 101 միավոր ռազմական տեխնիկա: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում է 68 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ: