Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է լատինամերիկյան երկրների դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթ է ունեցել տեղի մարզադաշտերից մեկում՝ Արգենտինայի կառավարամետ քաղաքական ուժերի հազարավոր համակիրների առջև:
Իր ելույթում Մադուրոն խստապես քննադատել է վենեսուելական ընդդիմությանը, ինչպես նաև ԱՄՆ-ին մեղադրել է լատինամերիկյան երկրների դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ:
Մադուրոն հերքել է այն մեղադրանքը, որ Վենեսուելայում իշխանությունն իրեն պահում է որպես բռնապետություն. «Այն բանից հետո, ինչ երկրի նախագահ դարձավ Չավեսը, տեղի է ունեցել 18 ընտրություն: Ահա թե ինչպիսի բռնապետություն է մեզ մոտ:
Ազատությունը մեզ մոտ բավականացրել է այնքան, որ աճեցրել ենք ֆաշիստամետ աջ ուժեր: ԱՄՆ-ի իշխանական կառույցները սնում են այդ անհաշտ աջերին, որոնք համայն աշխարհում գործում են եղբայրական ժողովուրդների դեմ:
Զգուշացնում եմ, որ Վենեսուելայի աջ ուժերը ցանկանում են ֆաշիզմով վարակել Լատինական Ամերիկայի բոլոր աջերին»: Նշվում է, որ Արգենտինայից առաջ Մադուրոն այցելել է Ուրուգվայ: