Սուրիկ Խաչատրյան. Խի էդ ո՞վ ա քննադատաբար մոտիկանում որ…

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զարմացած է այն մարդկանց վրա, ովքեր քննադատաբար են մոտենում Սերժ Սարգսյանի՝ իրեն՝ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու փաստին:

Նրա խոսքերով՝ ինքը նման պարգևի սպասում էր, բայց ոչ այսօր: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ:

– Պարո՛ն Խաչատրյան, լսե՞լ եք մարդիկ ինչպես արձագանքեցին, տարբեր քննադատություններ հնչեցին՝ Ձեզ պարգևատրելու համար:

– Խի էդ ո՞վ ա քննադատաբար մոտիկանում որ…

– Տարբեր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում ամենուր հիշեցին Ձեր և կին գործարար Սիլվա Խաչատրյանի միջադեպը Երևանի հյուրանոցներից մեկում: Հետո կարծիքներ հնչեցին, որ ՀՀԿ-ի համար լավ եք աշխատել և դրա համար պարգևատրվել եք:

– Սա Արցախի մասնակցության համար ա, ոչ թե քաղաքական գործունեության համար: Մինչև 94 թվականը Արցախյան հերոսամարտի դժվար, ծանր և պատվաբեր ճանապարհի համար է:

-Դուք սպասո՞ւմ էիք նման պարգևի:

-Իհարկե, սպասում էի, բայց ոչ էսօր:

-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում, որ Ձեզ Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՀԿ-ի և իր օգտին լավ աշխատելու համար… համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

-Որպես կուսակցության անդամ դա իմ պարտականությունս է եղել աշխատելը: Որպես այդ կուսակցության անդամ և նաև նախագահը որպես գլխավոր գերագույն հրամանատար, արդեն 25 տարի մենք միասին ճանապարհ ենք անցնում, և ես պարտքս եմ համարում, ես աշխատելուց լավ եմ աշխատում ցանկացած գործ:

– Նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Ձեր ղեկավարած մարզում՝ Սյունիքում, 65 տոկոս հավաքեց, սա գնահատե՞ց Սարգսյանը պարգևատրելիս:

– Ես ասացի արդեն, որ նախագահը քանի որ պատերազմի մասնակից է և ամբողջ այդ պատերազմի կազմակերպիչը առաջին իսկ օրվանից, ինքը ավելի շատ գնահատել է պատերազմում իմ եղած ժամանակներն ու տարիները:

Տեսանյութեր

Լրահոս