Բաժիններ՝

Բորիս Բերեզովսկուն հուղարկավորել են Անգլիայի հարավում

BBC-ի փոխանցմամբ՝ երեկ Անգլիայի հարավում գտնվող Բրուկվուդ գերեզմանոցում հուղարկավորել են ռուս հանրահայտ գործարար Բորիս Բերեզովսկուն: Նշվում է, որ հուղարկավորությունն անցկացվել է ընտանեկան նեղ շրջանակի մասնակցությամբ, և հրավերներ չեն արվել լրագրողներին:

Ընդհանուր առմամբ, Բերեզովսկու հուղարկավորությանը ներկա է գտնվել մոտ 60 մարդ: Գերեզմանոց մուտք գործելու թույլտվություն է տրվել միայն հանգուցյալի հարազատների կողմից պատրաստված ցուցակում ընդգրկվածներին: Չնայած դրան՝ գերեզմանոցի դարպասների մոտ հավաքվել են տասնյակ լրագրողներ:

Բորիս Բերեզովսկին մահացել է այս տարվա մարտի 23-ին՝ 67 տարեկան հասակում:

130508135800_brookwood_cem_304x171_brookwood

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031