Երբ այն ժամանակ ես դա ստեղծեցի, արեցի Հայոց համազգային շարժման համար… Եվ հենց շարժումը գնաց դեպի կուսակցություն, այնտեղից դուրս եկա և հասկացա, որ սա լավ բանով չի վերջանա, այսինքն` այն, ինչ մենք հիմա տեսնում ենք:
Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես:
Գրեթե մեկ տարի է, ինչ Քըրքորյանը չի հայտնվել հանրության առջև:
Ես ձեր միջոցով ահազանգ, «մեսիջ» եմ հնչեցնում՝ ուղղված կառավարությանը, որ գազի գնի թանկացումը լուրջ հարված է հասցնելու տնտեսությանը։ Դիմելով լրագրողներին՝ այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Երկնաքարն ընկել է Անձրևների ծովը:
Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել Բաակուբա քաղաքի մզկիթի մոտ՝ ճանապարհի երկայնքով և գործել են այն ժամանակ, երբ սուննի հավատացյալներն ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:
Առաջին անգամ «Եվրատեսիլում» Հայաստանը ոչ թե «տարազատրեխային» կուլտուրա ներկայացրեց, այլ ԵՎՐՈՊԱԿԱՆ երգ ու կատարում… Ֆանտաստիկ էներգետիկա, հպարտ ու պինդ կեցվածք, Ջոնի Դեփի սիլուետ… Եթե Հանրայինը ժամանակ ու փող ծախսեր ժամանակին, «Դորինսը» հաղթանկի շանսեր կունենար:
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում որոշել է վարույթ ընդունել Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի:
Ուղղաթիռի ստեղծման համար արդեն իսկ հատկացվել է 2.5 միլիարդ ռուբլի:
2012թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։
Էկոնոմիկայի նախարարն արդեն իսկ հանձնարարությունէ ստացել այդ հարցով պայմանագիր ստորագրել Մարոկկոն ներկայացնող ընկերության հետ:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում:
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:
Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ուղղությամբ ընթանալիս է եղել ГАЗель մակնիշի ավտոմեքենա և Isuzu-ի վարորդը փորձել է շրջանցել նրան, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Քաղաքապետարանի կողմից Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ թույլատրված գեյ-շքերթն ըմբռնում չգտավ Թբիլիսիի ուղղափառ բնակիչների կողմից:
Շնորհիվ այդ ծառայության՝ գումար կարելի է փոխանցել՝ նամակին կցելով գումարն այնպես, ինչպես ֆայլերը կամ փաստաթղթերը: Gmail-ի ինտերֆեյսի ներքևի տողում կհայտնվի հավելյալ կոճակ՝ դոլարի նշանով, որի միջոցով էլ կարելի է գումար կցել նամակին:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Ճապոնիան բողոք է հղել Չինաստանին՝ կապված չինական միանգամից երեք պարեկանավի կողմից վիճելի Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների գոտի մուտք գործելու հետ:
Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է: Նրա ասածից որևէ բան հասկանալու մի քանի փորձից ստացվում է, որ իշխանությունը կարող է հասարակության հետ անել՝ ինչ ուզում է, սակայն լրատվամիջոցները, ովքեր կլուսաբանեն դա, անբարոյական են և «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»:
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 55-ամյա Գևորգ Էլբակյանի վարած Mercedes մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Մակարյանի վարած ГАЗ 24 01 մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ Արման Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախորդ տարվանից կալանքի տակ գտնվող Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է՝ ելնելով առողջական վիճակից:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիային ու ԱՄԷ-ին կոչ էր արել դադարեցնել ոսկու մատակարումն Իրանին:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե մանկատան դաստիարակչուհին գոտիով և ոտքով ինչպես է ծեծում 7-8 տարեկան երեխաներին՝ ակնհայտորեն հաճույք ստանալով իր դաժանությունից։
Մենք երկուսս էլ համաձայն ենք, որ Ասադը պետք է հեռանա:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որպես Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (WSA) միջազգային մրցույթի գործընկեր Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթի մասին, որի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները և հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ:
Սահմանը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում: