Բաժիններ՝

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով

2012թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ ամիսներ անց Ասլան Հասանյանը ձերբակալվեց Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից  Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս