Բաժիններ՝

NASA-ի մասնագետները ֆիքսել են վերջին 8 տարում Լուսնին երկնաքարի բախվելու ամենախոշոր դեպքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալության (NASA) մասնագետները ֆիքսել են վերջին 8 տարում Լուսնին երկնաքարի բախվելու ամենախոշոր դեպքը:

Երկնաքարն ընկել է Անձրևների ծովը: Պայթյունն ուղեկցվել է բռնկմամբ, որը մոտ 10 անգամ ավելի պայծառ է եղել, քան ցայժմ NASA-ի մասնագետների տեսած բռնկումները: Այդ պայթյունը համարժեք է եղել 5 տոննա տրոտիլի պայթյունին:

NASA-ի մասնագետները 2005 թվականից սկսած՝ հետևում են Լուսնի վրա երկնաքարերի ընկնելուն և արդեն իսկ ֆիքսել են ավելի քան 300 նման դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031