Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը վաճառում է Սաակաշվիլիի համար գնված ուղղաթիռները

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը Avinco ընկերության միջնորդությամբ վաճառում է երկու նոր ուղղաթիռ: Էկոնոմիկայի նախարարն արդեն իսկ հանձնարարությունէ ստացել այդ հարցով պայմանագիր ստորագրել Մարոկկոն ներկայացնող ընկերության հետ:

Էկոնոմիկայի նախարարությունից այսօր լրագրողներին հայտնել են, որ այդ ուղղաթիռները գնվել են վարկով, ինչի համար էլ դրանք պետք է վաճառվեն շահավետ գնով: Միջնորդ ընկերությանը գործնականում հաջողվել է գնորդ գտնել:

Չորրորդ դասի այդ ուղղաթիռները գնվել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համար, սակայն նա չի հասցրել օգտվել դրանցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս