Վայոր Ձորի նախկին մարզպետը հարցաքննվել է
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։
Ինչպես «Փաստինֆո» գործակալությունն արդեն տեղեկացրել էր, Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռեւս մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Նախաքննության ընթացքում բացի նախկին մարզպետից հարցաքննվել են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք։