Քըրք Քըրքորյանին պատանդ չեն վերցրել, նա պարզապես նոր ընկերուհի ունի. Quartz
Qz.com-ի փոխանցմամբ՝ Tracinda Corporation-ի խոսնակը հայտարարել է, որ որևէ փաստ չկա Լիզա Քըրքորյանի այն պնդման մասին, որ նրա նախկին ամուսին, ամերիկահայ 95-ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատանդ են վերցրել:
Լիզան դատական հայց է ներկայացրել՝ Tracinda ընկերության մենեջերներին մեղադրելով նրանում, որ նրանք վերջին 5 տարում պատանդ են վերցրել Քըրք Քըրքորյանին և խափանում են իր 15-ամյա դստեր հետ հանդիպման բոլոր փորձերը:
Լիզան կարծում է, որ Քըրք Քըրքորյանը գտնվում է մահվան շեմին և Կիրան ցանկանում է հանդիպել նրա հետ, քանի դեռ իր նախկին ամուսինը չի մահացել: Սակայն Tracinda-ին մոտ կանգնած աղբյուրները Quartz պարբերականին հայտնել են, որ Քըրք Քըրքորյանն իրեն լավ է զգում և ունի նոր ընկերուհի, ինչն էլ հավանաբար զայրացրել է նրա նախկին կնոջը:
Աղբյուրը հավելել է, որ Լիզան փնտրում է Քըրք Քըրքորյանի շրջապատից մեկին՝ վերականգնելու համար իր նախկին ամուսնու ու իր դստեր միջև հարաբերությունները, որին միլիարդատերը մեծացրել է իր հարազատ զավակի նման: Հայցում նշված է, որ գրեթե մեկ տարի է, ինչ Քըրքորյանը չի հայտնվել հանրության առջև: Աղբյուրի խոսքերով՝ դա պայմանավորված է Քըրքորյանի տարիքով: