Քննարկում՝ «Խտրականության մասին» օրենքի նախագծի շուրջ
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում: Քննարկմանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության փորձագետ Ոսկեհատ Իսախանյանը, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի, Երեւանի Պետական Համալսարանի աստվածաբանության ամբիոնի, խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին «Խտրականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները և առաջարկությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեղեկացրեցին, որ կարծիք ստանալու նպատակով օրենքի նախագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:
Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է հետագայում ավելի ընդլայնված քննարկումներներ կազմակերպել՝ խնդրով հետաքրքրվող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկություններն ուսումնասիրելու համար:
«Ժառանգություն» կուսակցություն