Երևան-Սիսիան ավտոճանապարհին Isuzu-ն կողաշրջվել է
Երեկ՝ մայիս 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսօրին Isuzu մակնիշի 15 ՏՍ 060 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սիսիան ավտոճանապարհին կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ուղղությամբ ընթանալիս է եղել ГАЗель մակնիշի ավտոմեքենա և Isuzu-ի վարորդը փորձել է շրջանցել նրան, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հացառատ թաղամասի բնակիչ Արտեմ Խաչատրյանի անվամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան վարել է Պաշտպանության նախարարության փոխգնդապետ, ում տվյալները ճշտվում է: