Ֆրանսիական բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Մարկո Արմանդոն, ում անունը հայտնի դարձավ 1992 թվականին Կենտրոնական բանկի հանդուգն կողոպուտի արդյունքում։
Իշխանության ու հասարակության միջև փոխադարձ վստահության բացակայությունը բազմաթիվ պատճառներ ունի: Դրանցից մեկն էլ հարգանքի բացակայությունն է: Իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես ընտրազանգվածի՝ որպես «վիճակագրական ամբողջության»՝ առանց քաղաքացու, մարդու նկատմամբ նվազագույն հարգանքի:
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 28-ից մայիսի 4-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել` 13.16-ին:
Փաստաբանների պալատի անդամները մայիսի 3-ին հանդիպել են ՇՄ դատախազ Կարեն Շահբազյանի և Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Քննարկման ընդհանուր թեման եղել է փաստաբան Թամարա Յայլոյանի մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրը:
Մայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որի անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, և առանց համապատասխան թույլտվության:
Գովազդային արշավները ժողովրդականություն են բերել Microsoft-ի ռեսուրսին՝ Outlook.com-ին: Իր գործարկումից հետո, որը տեղի ունեցավ նախորդ տարի ամռանը, ակտիվ հաշիվների քանակը ավելացավ` հասնելով մինչև 400 մլն:
Մայիսի 7-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ծիծեռնակ-8» ՍՊԸ դիմումի հիման վրա գործը:
Իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում նրան, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է Ղարաբաղում անցկացված զորահանդեսին:
Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարում է Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար:
Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
Մայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:
Այս մասին Дождь հեռուստաաիքին հայտնել են երկու տարբեր աղբյուրներ:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հայտնի է իր ֆեյսբուքյան գրառումներով , որոնք հիմնական քաղաքական բնույթի են։ Սակայն այսօր նախընտրական լռության օր է և անհրաժեշտ է խոսքերի մեջ զգույռ լինել՝ քարոզչություն և հակաքարոզչություն չանելու համար։ Ռ. Մելքոնյանն էլ որոշել է այս անգամ անդրադառնալ արվեստին՝ մասնավորապես, նկարիչներին ու քանդակագործներին։
Օրավարձով աշխատողը իր տանտիրոջ ննջասենյակից մեկ միլիոնի ոսկեղեն է գողացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Ադրբեջանական բանակի զինծառայողը վիրավորել է իր երկու ծառայակցին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մայիսի 2-ին, ժամը 17.30-ին, 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արգամ Ս.-ն ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն` 1996 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և աչքի մասում պատճառել վնասվածք:
Իսմայիլյան իրադարձությունների գործով ձերբակալվածների նկատմամբ խստացվել է մեղադրանքը, որպեսզի նրանք չընկնեն համաներման տակ:
Լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտելու հերթական գործն ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի վարույթ:
Մայիսի 2-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գյուղատնտեսական թունաքիմիկատով սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Աստղաձոր գյուղի 6 բնակիչներ:
Դա հատկապես հիասթափություն ու մտահոգություն է առաջացնում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահության հետ:
Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալղունցյան փակուղու 4-րդ շենքի բնակիչները նշված փողոցը փակել են երկաթյա «շվիլերով» և բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով , որ իրենք պահանջում են հետիոտնի համար մայթ։
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը երկու բողոք է ներկայացրել դատարաններ:
Մայիսի 4-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհին` անասնագոմերի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Այսօր դիվանագիտական կորպուսները, միջազգային կառույցները կոչ են անում շփման գծից հեռացնել դիպուակահարներին:
Մայիսի 3-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1949 թ. ծնված Սարուխան Մ.-ն փետրվարին «Դիլիջան ազգային պարկի» 2-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 4 կաղնի: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1970 թ. ծնված Աղասար Հ.-ն ապրիլի 30-ին «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասի թիվ […]
Այս մասին հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:
Վերջին շրջանում միմյանց են հաջորդում տեղեկությունները Երևանում և մարզերում գործող այս կամ այն հյուրանոցի, հյուրանոցային համալիրի` ընդհատակյա պոռնկատուն, պոռնկության որջ լինելու կամ զուգահեռաբար այդ նպատակին ծառայեցվելու մասին: