Բաժիններ՝

Թամերլան Ցարնաևի այրու համակարգչում հայտնաբերվել են ծայրահեղական բնույթի նյութեր

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները ծայրահեղական բնույթի նյութեր են հայտնաբերել Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչ Թամերլան Ցարնաևի այրու՝ Քեթրին Ռասելի համակարգչում: Այս մասին հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Ռասելի համակարգչում հայտնաբերվել են անգլալեզու Inspire ցանցային ամսագրի հոդվածներ, ինչպես նաև ծայրահեղական այլ նյութեր: Inspire-ի թողարկմանը մասնակից է «Ալ Քաիդան»: Այժմ հետաքննությունը պետք է պարզի, թե ով է բեռնել այդ նյութերը՝ Ռասելը՞, թե՞ նրա ամուսինը:

Ռասելի փաստաբան Ամատո Դելյուկը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Ավելի վաղ նա ընդգծել էր, որ Ռասելը ոչինչ էլ չի իմացել պատրաստվող ահաբեկչության մասին և ապշած է եղել դրա իրականացումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031