Բաժիններ՝

Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը Լոնդոնում տեղի կունենա մայիսի 6-ին. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հանրահայտ գործարար Բորիս Բերեզովսկու հուղարկավորությունը Լոնդոնում տեղի է ունենալու մայիսի 6-ին: Այս մասին Дождь հեռուստաաիքին հայտնել են երկու տարբեր աղբյուրներ:

Բերեզովսկու մահվան մասին հայտնի դարձավ այս տարվա մարտի 23-ին: Բերեզովսկու դիակը հայտնաբերվել էր Լոնդոնում նրա տանը: Դիահերձման առաջին արդյունքները ցույց էին տվել, որ նրա մահվան պատճառ կարող է հանդիսացած լինել կախվելը, պայքարի ցուցիչներ չէին հայտնաբերվել տեղում:

Բրիտանական ոստիկանությունը չի բացառում, որ Բերեզովսկու մահվանը մասնակցել են օտար հատուկ ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս