Բաժիններ՝

Ինքնասպան է եղել «դարի կողոպուտի» կազմակերպիչը

Ֆրանսիական բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Մարկո Արմանդոն, ում անունը հայտնի դարձավ 1992 թվականին Կենտրոնական բանկի հանդուգն կողոպուտի արդյունքում։ Այս մասին հաղորդում է  France-Presse գործակալությունը։

Արմանդոյի մարմինը հայտնաբերել են Մարսելի քննչական մեկուսարանի խցում մայիսի 3-ին։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նրան Ֆրանսիա էին տեղափոխել Հոլանդիայից, որտեղ ձերբակալել էին թմրանյութերի ապօրինի տեղափոխման մեղադրանքով։

Քննչական մարմինները գտնում են, որ Արմանդոն էր 1992 թվականին կազմակերպել Ֆրանսիայի պետական բանկի թուլոնյան մասնաճյուղի կողոպուտը։ Կողոպտիչներն իրենց հետ տարել էին 146 միլիոն ֆրանկ (մոտ 22 միլիոն դոլար)։ Այդ գումարների մեծ մասն այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել։ Հանցագործությունից հետո, որը ԶԼՄ-ները որակեցին «դարի կողոպուտ», Արմանդոն դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031