Բաժիններ՝

Արաբկիր վարչական շրջանում բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են հարցի լուծում (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալղունցյան փակուղու 4-րդ շենքի բնակիչները նշված փողոցը փակել են երկաթյա «շվիլերով» և բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով , որ իրենք պահանջում են հետիոտնի համար մայթ։

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ստիպված են դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ որոշ վայ-վարորդներ այնպիսի «վայրենի» ձևով են վարում ավտոմեքենան այդ նեղ և ոչ բարվոք վիճակում գտնվող փողոցում, որ մարդիկ մի կերպ են հասցնում խույս տալ վթարներից, իսկ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին «Գազ 24»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել մի կնոջ՝ իր 3 անչափահաս երեխաների հետ։

Բնակիչները պահանջում վարչական շրջանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին, որպեսզի խելք-խելքի տան և նշված ճանապարհահատվածը կարգի բերելու, հետիոտնի համար մայթ կառուցելու համար։
Նշված ճանապարհով անցնող վարորդները ստիպված հետ էին վերդառնում։

arab-08 arab-09 arab-10 arab-11 arab-01 arab-02 arab-03 arab-04 arab-05 arab-06 arab-07

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս