Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 72-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է Լուկաշենկոյի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես նաև հույս է հայտնել համագործակցության ընդլայնման և ինտեգրման խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակման վերաբերյալ։
«Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Միութենական պետության ինստիտուտների կատարելագործման գործում», — ասվում է ուղերձում։
Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է Լուկաշենկոյի դերը Բելառուսի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանության գործում։
Նախօրեին ավարտվել է Լուկաշենկոյի երկօրյա աշխատանքային այցը Ռուսաստան։ Մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում նա բանակցություններ է վարել Պուտինի հետ։ Բացի այդ, Բելառուսի նախագահը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

