Հայաստանի ՀՆԱ-ն 2012թ. երրորդ եռամսյակում կազմել է 1.262 տրիլիոն դրամ։ Դա 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշը։
«Դա մարտավարություն և ռազմավարություն է, և, ի վերջո, յուրաքանչյուր թեկնածու կարող է օգտվել այդ մարտավարությունից: Կոնկրետ դեպքում մարդիկ օգտվում են այդ նախընտրական մարտավարությունից»:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:
Այն, որ սուպերմարկետներում առևտուր անելն ավելի հաճելի և հեշտ է, նորություն չէ։ Սակայն նորություն չէ նաև այն, որ սնկի պես աճող սուպերմարկետները պարզապես սնանկության են հասցնում մանր կրպակատերերին և գյուղմթերքների մանրածախ վաճառքով զբաղվողներին։ Կարճ ասած, խոցելի խավին։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է իր թիմի նախկին ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի խոսքերը, ով նշել էր, որ Գարեթ Բեյլը համապատասխանում է «Ռեալի» խաղաոճին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք և ծանոթացել նրա պայմաններին:
«Ստեղածագործության և նորարարության» ոլորտում կատարած աշխատանքների համար ՀՖՖ-ն արժանացել է «Աստղային ֆուտբոլ: Դու կարող ես» պարգևին:
Մինչ Հայաստանի ֆինանսական և տնտեսական բլոկի պատասխանատուները խոսում են դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, Հայաստանի առևտրային բանկերը մեծացնում են տարադրամով տրվող վարկերի տեսակարար կշիռը իրենց պորտֆելներում։
Քվեարկության արդյունքներով 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, իսկ 5-րդը` «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Հարցին` եթե ՀԱԿ-ը չհամաձայնի խորհրդարանական համակարգին անցում կատարելուն, բացառվո՞ւմ է, որ Դաշնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած թեկնածուին սատարի, Ռուստամյանը պատասխանել է. «Չեն համաձայնվում նաև իշխանությունները, տարբերությունը ո՞րն է: Ի՞նչ տարբերություն ո’վ չի համաձայնվում` իշխանությունները, թե՞ ընդդիմության մեջ եղած այս կամ այն քաղաքական ուժերը»:
Էլյա Հովհաննիսյանը նաև հաշվարկել է՝ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, 2016 թվականին մեր երկիրը հասնելու է իր ծաղկունքի գագաթնակետին։
Նոյեմբերի 27-29-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հրավիրվել էր՝ մասնակցելու Դուբայում Համաշխարհային մրցունակության գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին:
Նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով:
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Քիչ առաջ hայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում տեղի ունեցավ Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին:
168.am-ի հարցին, թե՝ ԲՀԿ-ն առավելություններ ունի՞ Շիրակի մարզում, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պատասխանել է. «Նախագահական ընտրություններում՝ միանշանակ ոչ: Դա լրիվ ուրիշ հարց է, եթե ԱԺ ընտրություններում Գյումրիում հաջողության են հասել, ապա նախագահական ընտրությունների համեմատ տարբեր մոտեցումներ են»: Նաև հավելել է. «Շուրջ 20 տարի աշխատել եմ այս մարզում և գիտեմ, որ պատահական մարդիկ հանրապետության նախագահ չեն դառնում»:
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կրկին խնդիրներ ունի օրենքի հետ: 63-ամյա դերասանը ընկել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, երբ հարբած վիճակում վարելիս է եղել իր մոտոցիկլետը: Բարեբախտաբար այդ պատահարից ոչ ոք չի տուժել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 31-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.53 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ աճել է 0.4%-ով։
«Թուրքերը բութ գործիք էին, իսկ գերմանացի սպաները թալանում էին վանքերի գրադարաններն ու ձեռագրատները: Այդ է պատճառը, որ այսօր Գերմանիայի անգամ ամենահետին գյուղաքաղաքի գրադարանում հայկական ձեռագրեր կան»:
Սառը, ինքնակալ, հրեշավոր, ազգի հավաքական համոզմունքը խաթարող պետական կառավարումը և նրա գլխին կանգնած հրեշն առաջին անգամ իր գոյության մասին սարսափ տարածեց 1996-ին:
«Համենայնդեպս, Կառավարությունը Հանրապետական կուսակցությունն է ձևավորել իր գործընկերոջ հետ, այնպես որ՝ մենք կպաշտպանենք կառավարության առաջարկած բյուջեն»:
Էդգար Նիկոյանը ասաց, որ մինչ դեպքի օրը ինքը չի ճանաչել Դիանա Նավոյանին և չի իմացել, որ Վահե Ավետյանը նման մարդու է ճանաչում:
Ինձ նախկինի պես մեծ ուրախություն է պատճառում ֆուտբոլային կյանքը և ճանապարհորդություններն Իտալիայի և աշխարհի քաղաքներով»,-նշել է «Յուվեի» կիսապաշտպանը:
Մինչ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Doing Business զեկույցում արձանագրված առաջընթացից և մասնակցել տարբեր համաժողովների, ներդրումների վիճակը գնալով վատանում է։ Այդ մասին վկայում է Ազգային վիճակագրության ծառայության վերջին զեկույցը։
Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց` ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ մասին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն` տիկին Քերեն Հիլլիարդը:
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը:
Լուսանկարներից երևում է, որ «Շախտյորի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է զբոսանքին և լուսանկարվել երկրպագուների հետ:
Էդգար Նիկոյանը նաև ասաց, որ զուտ մատուցողի ագրեսիան էր պատճառը, որ ինքը Վահե Ավետյանի դուրս գալուց հետո դուրս եկավ համալիրի ներսից:
«Չեմպիոնի վերադարձը» վերնագրված տեսանյութում երևում է, թե ինչպես են վան Դամն ու Սեն-Պյերը միասին մարզում անցկացնում, ինչպես նաև անդրադարձ է կատարվում նրանց անցած ուղուն:
Սպառողական գների ինդեքսն այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, 103.6 է։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2012թ. հունվար-նոյեմբերին» զեկույցում։