Այցի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի անդամներն այցելել են Ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի գերակայությունը և սոցիալական արդարությունը` սրանք մեր համագործակցության հիմքերն են»:
«Հայ հասարակությունը 96-ին ծնեց Վազգեն Մանուկյանին, հետո եկավ Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրջանըգ 2008 թվականին մարդիկ սպասումներ ունեին Տեր-Պետրոսյանից: Այսօրվա սպասումը Ծառուկյանից է»:
Վթարի հետևանքով մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ` 27-ամյա Արմեն Դարբինյանը, ով վարել է «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան , իսկ վիրավորներն են` «ՎԱԶ 21015»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հովհաննես Գևորգյանը և նրա ուղևոր` նույն գյուղի բնակիչ 32-ամյա Լուսինե Ղամբարյանը:
Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան այնպես էր վնասվել, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Նման մակարդակի եվրոպական պաշտոնյաների այցն աննախադեպ է Հայաստանի համար: Առավել աննախադեպ` նախագահական ընտրություններից առաջ: Եվրոպացի հյուրերի մի մասը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում երեկ արդեն հասցրել է «հիացմունք» արտահայտել անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, և հույս են հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն նույնքան «բարձր մակարդակով»: Այսինքն` Եվրոպան, ըստ էության, աջակցություն է հայտնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին` դրանով վերջինիս դնելով, մեղմ ասած, ոչ այնքան հարմար դրության մեջ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նոյեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 14,610,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայցվորը պահանջում է վերցնել Փաստաբանների խորհրդի որոշումը և ճանաչել ուսումնական դասընթացներին մասնակցելու իրավունքը:
Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի «Կրիվբաս» – «Շախտյոր» (0։2) հանդիպումից հետո «հանքափորների» խաղը մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
ԲՀԿ-ում փորձում են չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի դստեր` Իրինա Քոչարյանի ազդեցությունը, ով ԲՀԿ-ական ակտիվիստներից է:
«ՀԺԿ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակն անկայուն է»:
Վերջին շրջանում ոստիկանության կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության հանցագործությունների բացահայտումների:
Լոռու մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքում գործող «Դուբայ» խանութի դիմաց բախվել են «Կիա» մակնիշի Լ 1591 համարանիշի և «ԲՄՎ 318» մակնիշի 33 ՏV 508 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբբի Հեֆերնն ընդունելություն էին կազմակերպել «Արվեստը դեսպանատներում» ծրագրի շրջանակներում՝ դեսպանի նստավայրում բացված ցուցահանդեսը ներկայացնելու նպատակով:
«Վերցնենք իմ հայրենի երկիրը` Կանադան: Ընդհանուր առմամբ` Կանադան իր արտաքին քաղաքականությամբ աջակցում է Հայաստանին: Բայց արդյո՞ք Կանադան կողմ կքվեարկի ԼՂՀ-ի ճանաչմանը այդպիսի քվեարկության ժամանակ, ո´չ: Ինչո՞ւ, որովհետև Կանադան ունի Քվեբեկի խնդիրը: Նույնը կարելի է ասել Իսպանիայի մասին. այնտեղ Կատալոնիայի հիմնախնդիրը կա, Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիան նույնպես ունի այդպիսի հիմնախնդիր, աֆրիկական պետությունները և այդպես շարունակ»:
2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 603 074 զբոսաշրջիկ։ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 9.4%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 608 175 մարդ, կամ 2011թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.4%-ով:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 12 840 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրանցված հանցագործությունների քանակը նվազել է 769-ով կամ 5.6%-ով։
Արտյոմ Մովսեսյանի կինը` Ալբինա Մովսեսյանը, նշված տարում ունեցել է 42 մլն 748 հազար 690 դրամի եկամուտ, որը գոյացել է ստացած երկու տարբեր նվիրատվություններից:
Մինչև WP7.8-ի տարբերակը կկարողանան ձեռք բերել այն մարդիկ, որոնց սարքերը աշխատում են WP7.5 համակարգով:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, կայացել է Ա. Փ.-ի, Ծ. Բ-ի և Կ. Գ-ի գործով դատաքննությունը:
Նրանցից չորսը` ՀԱԿ-ից են, մեկը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում ունի թվով 7 պատգամավոր:
Նշվում է, որ ծրագրի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի և ֆունկցիոնալ փոփոխություններ: iOS համակարգով աշխատող սարքեր չունեցողները նույնպես կարող են տեղադրել այս ծրագիրը և օգտագործել այն որպես բազմաֆունկցիոնալ աուդիո/վիդեո նվագարկիչ:
«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։
Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին:
Կարելի է ենթադրել, որ Թունյանին ոչ թե հարցաքննել են, ինչի դեպքում նրան անպայման պետք է որևէ կարգավիճակ տրվեր, այլ պարզապես բացատրություն են վերցրել, քանի որ այսպես թե այնպես նրա ղեկավարած վարչությունն անմիջական կապ է ունեցել նույն գոմեշի մսի գնման փաստաթղթերի ձևակերպման հետ:
2012թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 4 237.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21 071.8 մլն. դրամ կամ 52.9 մլն. դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 3.8-ով։
Հայկանուշ Միքայելյանի նախկին հարսները՝ Մարիամ Գևորգյանը և Մելինե Բայաթյանը, ոստիկանությանը պատմել էին, թե Սանկտ-Պետերբուրգում ինչպիսի խոշտանգումների են ենթարկվել Դավիթ Զիրոյանի և սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից:
Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։