Բաժիններ՝

ԿԲ-ն դադարեցվել է «Արմավիայի» վարկանշումը

ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Արմավիայի» նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 23.07.2010թ.:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել էր վարկանշված ձեռնարկությունների նոր ցանկը, որում «Արմավիա» ավիաընկերությունը հայտնվել էր 6-րդ տեղում՝ Գ+ վարկանիշով։ Այս մասին 168.am-ը գրել էր իր «Խնդիր ունեցող «Արմավիան» և ԿԲ-ի բարձր վարկանիշը» հրապարակման մեջ։

Ավելացնենք նաև, ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է նաև «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը` նույնպես ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ-», որը շնորհվել էր 25.02.2011թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս