Հայաստանի ՀՆԱ-ն 2012թ. հունվար-սեպտեմբերին գերազանցել է 4 տրիլիոն դրամը
Հայաստանի ՀՆԱ-ն 2012թ. երրորդ եռամսյակում կազմել է 1.262 տրիլիոն դրամ։ Դա 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշը։
Ինչպես հայտնում է ԱՎԾ-ն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտադրված համախառն ներքին արդյունքի ծավալը կազմել է 640 միլիարդ դրամ, իսկ երկորդ եռամսյակում՝ 875 միլիարդ դրամ։ Այսպիսով, առաջին 9 ամիսների կտրվածքով շուկայական գներով ՀՆԱ-ի ծավալը 4 տրիլիոն 35 միլիարդ դրամ է։
2012թ. III եռամսյակի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 369.4 հազար դրամ կամ 900 դոլար։