
Չավին և Ֆալկաոն եզրափակել են տարվա լավագույն 5 ֆուտբոլիստների ցուցակը

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Ոսկե գնդակի» համար կպայքարեն «Բարսելոնայի» ներկայացուցիչներ Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան, ինչպես նաև «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն:
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ քվեարկության արդյունքներով 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, իսկ 5-րդը` «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը